iPhone 5-ի մատակարարումները կարող են կրճատվել թերության պատճառով՝ հայտնաբերված Wintek ընկերության թաչ-սքրիններում, գրում է DigiTimes-ը։

Wintek-ը, իր հերթին, հայտարարում է, որ ապրանքի ողջ ծավալը պատրաստ կլինի մինչեւ սահմանված ժամկետ, հայտնում է «Գազետա.ռու»-ն։ Հեռախոսների շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի սկզբին։

Այս թերությունն արտադրության ժամանակ դժվար է հայտնաբերել, այն ի հայտ է գալիս հավաքելու ժամանակ։

DigiTimes-ի աղբյուրների տեղեկատվությամբ չորրորդ եռամյսակում Apple-ը նախատեսում է մատակարարել 25-26 մլն նոր iPhone-ներ։