Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրաքթարը Ալիեւին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները, եւս մեկ անգամ նշել Թուրքիայի ղեկավարի երախտագիտությունը Ադրբեջանի նախագահին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման գործում եղբայրական օգնության համար։

Նշելով, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել, Ալիեւն ընդգծել է, որ «Բայքար» ընկերությունն այս հարցում առաջատար դեր է խաղում։ Նա եւս մեկ անգամ նշել է, թե ինչ դեր է խաղացել այս ընկերության արտադրանքը Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիայում։