Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է հանդիսանում Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, հաղորդում է SalamNews-ը:

Նրա կարծիքով, «հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: Առիթից օգտվելով` Իլհամ Ալիեւը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, որի հետեւանքով «միլիոնավոր ադրբեջանցիներ փախստականներ են դարձել»: Լռելով հարյուր հազարավոր հայ փախստականների մասին` ադրբեջանական պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը մինչ օրս չի փոխվել:

«Լեռնային Ղարաբաղում կարող են կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները»,-շեշտել է Ալիեւը: