Եթե Պաղեստինը դիմի ՄԱԿ` իր անկախության ճանաչման խնդրանքով, Իսրայելի հետ բանակցությունները հազիվ թե հնարավոր լինեն,հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մահմուդ Աբասն ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին կտա Պաղեստինի պետության ճանաչման եւ կառույցին նրա լիարժեք անդամակցության հայտը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կնեսետի ներկայացուցիչ Ռեուվեն Ռիվլինը, մեկնաբանելով Աբասի այդ քայլը, հայտարարել էր, որ պաղեստինցիների ընտրությունը «մեր հարեւանության հեռանակարը հեռացնում է, ինչպես երբեք»։

Պաղեստինի ինքնավարության ղեկավարը հրաժարվում է վերադառնալ Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների, մինչեւ վերջինս չընդունի երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի գոյությունը՝ մինչեւ 1967 թվականի արաբաիսրայելական պատերազմը գոյություն ունեցող սահմաններով։ Իսրայելն իր հերթին հրաժարվում է վերադառնալ 1967-ի սահմաններին  եւ Երուսաղեմը կիսել պաղեստինցիների հետ։