ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից բարերարներ Նիկոլայ Սարկիսովին եւ Արամայիս Պարոնյանին։
Ինչպես ԼՂՀ նախագահի մամաուլի ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, նա վերջիններիս երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում դպրոցներ կառուցելու աջակցության համար։
Հանդիպմանը նաեւ քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող մի շարք այլ ծրագրերի առնչվող հարցեր։




























