Կասպից ծովում, 62 կիլոմետր խորության վրա, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացվել է Ադրբեջանի սեսյմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի կայքում։
«Կասպից ծովում, 62 կիլոմետր խորության վրա, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումները գրանցվել են ժամը 04.48-ին»,- նշվել է հաղորդագրությունում։
Ադրբեջանցի սեյսմոլոգներն անցած տարվա նոյեմբերի 24-ին տեղեկացրել էին Կասպից ծովում 4,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Այն ժամանակ ցնցումների էպիկենտրոնը գտնվել էր 61 կիլոմետր խորության վրա։





























