Ուկրաինայի եւ Հայաստանի մաքսային մարմինները համաձայնեցրել են 2012 թվականի համագործակցության պլանը, հայտնում է unn.com.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության մամուլի բաժինը։
2012 թվականի համատեղ միջոցառումների պլանը համաձայնեցվել է գերատեսչությունների ղեկավարների՝ Իգոր Կալետկինի եւ Գագիկ Խաչատրյանի հանդիպման ընթացքում։
Մի շարք կետերից բացի, փաստաթղթում նախատեսվում են թմրանյութերի առգրավման նոր միջոցներ, մեթոդներ։ Կողմերը նաեւ կհամագործակցեն կադրերի պատրաստման եւ անձնակազմի որակավորման բարձրացման հարցերում։
Կողմերը նաեւ նշել են, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ արտաքին առեւտուրը 2011 թվականին ավելացման միտում է ունեցել։ 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 28 տոկոսով՝ մինչեւ 157, 4 մլն դոլար։




























