Թուրքիայում ցուցադրել են Aselsan ընկերության կողմից ստեղծվող զենիթահրթիռաթնդանոթային համալիրի պատկերը։ Այն գրավել է Defence Turk պարբերականի ուշադրությունը։
Հակաօդային պաշտպանության համալիրը (ՀՕՊ) Anadolu Isuzu Seyit բեռնատարի 8х8 բանաձեւով անիվների վրա է, այն ունի 35 միլիմետր տրամաչափով թնդանոթ, որը կարող է օգտագործել ծրագրավորվող պայթյունի արկեր եւ կոնտեյներներ Bozdogan կամ Gokdogan զենիթային հրթիռների արձակման համար։
Մեքենան զինված է կրակի կառավարման ռադիոլոկացիոն կայանով եւ չորս ռադարներով, որոնք ակտիվ վանդակավոր անտենաներ ունեն՝ թիրախների հայտնաբերման համար։




























