Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն այսօր` սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին է փոխանցել պաշտոնական հայտը, որով առաջարկում է ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամություն տրամադրել: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«Ես կոչ եմ անում գլխավոր քարտուղարին մեր հայտը ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ հարգարժան անդամներին կողմ քվեարկել ՄԱԿ-ին մեր լիիրավ անդամակցությանը: Ես նաեւ կոչ եմ անում պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել, անեն դա»,- հայտարարել է Աբասը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում:




























