Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ եւ քննարկել ԼՂ խնդիրը, հաղորդում է Trend-ը:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային 66-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ադրբեջանի ԱԳ նախարարը եւ միջնորդները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ: Կողմերը համաձայնել են, որ գոյություն ունեցող ստաստուս քվոն չի կարող շարունակվել: