ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բիլ Բերնսը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
Նա սկզբում հանդիպում կունենա Հայաստան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումները տեղի են ունենալու առանց լրագրողների ներկայության: Սպասվում է, որ այդ հանդիպումների գլխավոր թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները գտնվում են Նյու Յորքում` մասնակցելու համար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին:




























