Իրանի պաշտպանության նախարարության Սպահանի համալիրը (գտնվում է երկրի կենտրոնում) չորեքշաբթի գիշեր ենթարկվել է անօդաչուի գրոհի, որը խփվել է ՀՕՊ համակարգի կողմից, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։
«Անցած գիշեր պաշտպանության նախարարության Սպահանի «Ամիր ալ-մումինին» համալիրին փորձել է մոտենալ անօդաչու թռչող սարք, դրա գործողությունները կանխվել են»,- նշվել է հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ անօդաչուն խփվել է ՀՕՊ համակարգի կողմից, երբ փորձել է մոտենալ համալիրին։ Որեւէ վնաս չի պատճառվել։




























