ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե PKK-ի դեմ պայքարում իրենց հետ համակարծիք են թե Իրաքը, թե Իրանը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի տեսակետ համընկում է իրենց տեսակետի հետ: «Մենք նույն համաձայնությամբ շարունակելու ենք մեր պայքարը»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Իրանի հետ PKK-ի դեմ համատեղ քայլեր են իրականացվելու, իսկ ներկայումս կա հետախուզական տվյալների փոխանակում:
Անդրադառնալով Կիպրոսի կողմից Միջերկրական ծովում սկսված հորատմանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել է, թե իրենք կդադարեցնենք իրենց աշխատանքը, եթե հունական կողմը եւս գնա այդ քայլին: «Մեզ համար շատ կարեւոր է՝ Կիպրոսի խնդրում բանակցությունների առողջ շարունակությունը: Մենք չենք ցանկանում, որ բանակցությունների ընթացքում սադրանքներ լինեն: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները՝ սադրանքներ են»,-ասել է Էրդողանը:




























