ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ քննադատել է ՄԱԿ-ի ԳԱ-ում նրա ելույթը, հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեժադը իր ելույթի ժամանակ քննադատել է Վաշինգթոնի վարած քաղաքականությունը եւ եվրոպական պետություններին: Նրա ելույթի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը եւ Արեւմտյան մի շարք երկրներ լքել են ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերի դահլիճը:

Նա հայտարարել էր, որ ամերիկյան կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն օգտագործել է իբրեւ առիթ՝ ներխուժելու Իրաք եւ Աֆղանստան։ Քննադատության էր արժանացել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի անդամները փորձել են հասնել նրան, որ Թեհրանը պարզաբանի իր միջուկային ծրագրի հետ կապված որոշ հարցեր։ Իրանը պատրաստ է դադարեցնել մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը, եթե երաշխիքներ ստանա Թեհրանում իր բժշկական գիտահետազոտական ռեակտորի համար վառելիքի մատակարարման հարցում, հայտարարել էր նա՝ նկատելով, որ պատժամիջոցները վատ են անդրադառնում իրանական տնտեսության վրա: