Նախիջեւանում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։

haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնում է, որ կազմավորումները, ստորաբաժանումները եւ զորամասերը տեղափոխվել են մարտական նշանակության շրջաններ, մշակվել են գործողություններ՝ նրանց մարտական ​​պատրաստվածության տարբեր աստիճանների հասցնելու ուղղությամբ։

«Շտաբերը գնահատել են օպերատիվ պայմանները, հստակեցվել են կազմավորումների, ստորաբաժանումների եւ զորամասերի  խնդիրները։ Մարտական նշանակության ​​շրջաններում հիմնական ուշադրությունը դարձվել է տեղանքում կազմավորումների, ստորաբաժանումների եւ զորամասերի քողարկման եւ պաշտպանության, հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի խնդիրներին»,-մեջբերում է լրատվամիջոցը։