Այս շաբաթ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը չհայտարարված այց է կատարել Սաուդյան Արաբիա:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ԿՀՎ տնօրենը հաստատել է համագործակցության հանձնառությունը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է:

Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Բեռնսը հիասթափություն է հայտնել վերջերս Չինաստանի միջնորդությամբ կնքված դիվանագիտական գործարքի միջոցով Էր Ռիադի եւ Իրանի մերձեցման, ինչպես նաեւ Սիրիայի հետ հարաբերությունների կապակցությամբ: