Ֆուկուսիմա նահանգի շրջաններից մեկում հավաքված բրնձի նոր բերքը ռադիոակտիվ  ցեզիում է պարունակում, որը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Ճապոնական իշխանությունների խոսքով` նման դեպքերում ողջ բերքը ենթակա է առավել խնամքով ստուգման, եւ եթե ճառագայթման մակարդակը գերազանցի 500 բեկկերելը, այդ շրջաններից բրնձի առաքումը կդադարեցվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: