Ադրբեջանական բանակի պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման գործընթացում օգտագործվում է թուրքական մոդելը եւ կոմանդոսների պատրաստումը այդ գործընթացի անբաժանելի մաս է կազմում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կոմանդոսների լեռնային ուսումնական կենտրոն կատարած այցի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Նախարարը նշել է ադրբեջանական բանակի պատրաստման թուրքական մոդելի դերը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում։





























