Հայ-իրանական հարաբերություններով ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների խորացումը կոմպենսացնելու փորձը լավագույն տարբերակը չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայում, Հնդկաստանում եւ Լիտվայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանը: «Մենք Իսրայելում հավատարմագրված դեսպան ունենք, Իսրայելն ունի Հայաստանում հավատարմագրված դեսպան, որի նստավայրը Երեւանում չէ»,-հիշեցրեց նա: Մարտիրոսյանը պարզաբանեց, որ գոյություն ունեն հայ-իսրայելական հարաբերություններ։ «Հենց այստեղ է, որ առաջին հերթին պետք է աշխատել, փնտրել հարցերի պատասխանները եւ հասկանալ, թե ինչ անհասկանալի հարցեր կան, որոնք կարելի է հարթել եւ լուծել։ Եթե քեզ չի հաջողվում դա հաղթահարել, գուցե արժե դիմել երրորդ երկրներին։ Նման պրակտիկա շատ երկրների կողմից կիրառվում է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այս դեպքում նստելն ու չոքերը ծեծելը
«Այլ հարց է, որ այդ իրադարձությունները միմյանց վրա ազդեցություն են ունենում»,-հավելեց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Իսրայելը վերջին շրջանում ինտենսիվացրել են հարաբերությունները, նշանակվել է Իսրայելում Բաքվի դեսպանը, կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի այցը հրեական պետություն: Դա առաջացրել է Իրանի խիստ դժգոհությունը եւ հանգեցրել Բաքվի հետ հարաբերությունների կտրուկ սրման։
Արամ Դանիելյան





























