Վրաստանն ու Ադրբեջանը համակարգված աշխատում են «Միջին միջանցք» նախագծի ուղղությամբ, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ շուտով կվերացվեն Միջին միջանցքի զարգացման բոլոր խոչընդոտները։

«Պետք է համատեղ զարգացնել ենթակառուցվածքները՝ մեր նավահանգիստներն ու երկաթուղիները։ Ներկայումս մենք աշխատում ենք Վրաստանում նոր նավահանգստի կառուցման ուղղությամբ»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին նաեւ նշել է, որ մեկ տարի հետո նախատեսվող  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնումը նույնպես թույլ կտա ավելացնել Միջին միջանցքով բեռների հոսքը։