Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հանրահավաքներ է անելու եւ  պահանջելու է համակարգի փոփոխություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ դեռ որոշում են` հանրահավաքները երբ եւ որտեղ անել:

Հարցին, թե հնարավոր է միանան ՀԱԿ-ին, քանի որ սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրոություններ էր պահանջել, ԺԿ նախագահը պատասխանեց. «Եթե իրենք վճռական գնան, հնարավոր է»:

Դիտարկմանը, թե հանրահավաքների միջոցով կկարողանան « արթնացնել» ժողովրդական լայն զանգվածներին, նա նշեց, որ դա կախված է  միմիայն ժողովրդից: Ի դեպ, սեպտեմբերի 23-ին կայացավ  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած «Ազգային ճակատի» համաժողովը, որի ժամանակ, նրա փոխանցմամբ, ընտրեցին 31 հոգանոց համակարգող խորհուրդ, իսկ «համաժողովը անցավ նորմալ մթնոլորտում»: