Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության հապճեպ, էմոցիոնալ եւ ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների եւ դիվանագետների նկատմամբ: «Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,-ասել է նա, փոխանցում է IRNA-ն։
«Այն դեպքում, երբ ճգնաժամ ու քաոս է տարածվել օկուպացված պաղեստինյան տարածքներում, իսկ սիոնիստական ռեժիմը գտնվում է ամենաանկայուն ներքին պայմաններում, եւ այն դեպքում, երբ նշված ռեժիմը ձգտում է բազմաշերտ ճգնաժամներ նախագծել օկուպացված տարածքների վրա՝ հարձակվելով ծոմ պահող մահմեդականների վրա եւ պղծելով Ալ-Աքսա մզկիթը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական աշխարհի միասնության վրա կենտրոնանալը եւ միեւնույն ժամանակ Իսրայելի հանցավոր եւ օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը հակազդելը համարում է անհրաժեշտություն եւ կրոնական պարտք»,-նշել է իրանցի դիվանագետը:
Նշենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանը Իրանի 4 դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:





























