Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստ է 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Այդ մասին նա հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ն համագումարում Պուտինին առաջարկել է առաջադրվել 2012 թվականի ընտրություններին։

Ինքը՝ Մեդվեդեւը, համաձայնել է դեկտեմբերի 4-ին Պետդումայում սպասվելիք ընտրություններին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը։

Մեդվեդեւը նշել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններից հետո աշխատել Ռուսաստանի կառավարությունում։