Ապրիլի 7-ին եւ 8-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի միջեւ, տեղեկացրել են Արդբեջանի ԱԳՆ-ում։
«Կողմերը փոխադարձ հարգանք են հայտնել երկու երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել առկա դժգոհությունների եւ երկու երկրների միջեւ թյուրըմբռնման մանրամասն քննարկում։ Ընդգծվել է բանակցությունները շարունակելու կարեւորությունը՝ տարաձայնությունները վերացնելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող նախագծերի իրականացման վերաբերյալ։
Բայրամովը նշել է, որ կարեւոր է հարգել Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված նրա ազգային շահերի եւ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների վրա, ընդգծվել է հաղորդագրությունում։
Նախարարները նշել են փոխադարձ շփումների շարունակման կարեւորությունը»,- նշվել է հաղորդագրությունում։





























