Իրանի անվտանգության մարմնի աղբյուրը հաղորդել է երկիր մտնելու փորձի ժամանակ ահաբեկչի ձերբակալման մասին, տեղեկացնում է Mehr-ը։

Աղբյուրը չի հայտնել ահաբեկչի անունը և ձերբակալման մանրամասները։

«Այս մարդը «Մուֆակին»-ի նախկին անդամ է և Իրան է մտել Ալբանիայից»,- ասել է նա։

«Մուֆակին» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում 1979 թ․ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակներից ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 17 000 զոհվածների մեծ մասի համար, նշում է իրանական ԶԼՄ-ն։