Սուրբ Հարության խորհրդով կապահովենք նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կյանքի շարունակականության խորհուրդն ունի: Եվ այդ խորհրդով ու հավատով, վստահ եմ, մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը…

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- գրել է նա։