Գերմանական Էրֆուրտե քաղաքում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից մատուցված պատարագի ժամանակ կրակոցներ են հնչել:
Միջադեպի արդյունքում տուժել է անվտանգության մեկ աշխատակից քաղաքի տաճարի փողոցի անցակետերից մեկի մոտ:
Կրակ բացած անձն արդեն ձերբակալվել է իրավապահների կողմից: Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն սկսել է իր առաջին պաշտոնական այցը հայրենիք` Գերմանիա:


























