Սուխումի կենտրոնում սեպտեմբերի 24-ին ավտոմեքենա է պայթել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ամենագնաց Toyota-ն կայանված է եղել Աբխազիայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասերից մեկի 9-հարկանի շենքի մոտ։
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի տակ։ Հայտնի է, որ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մոտակայքում գտնվող տների ապակիները կոտրվել են։
Ներկայումս պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։



























