Ադրբեջանը սատարելու է Պաղեստինին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին անդամագրվելու վերաբերյալ Պաղեստինի հայտը քննարկելու է սեպտեմբերի 26-ին:

Նշենք, որ Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է փոխանցել պաշտոնական հայտը, որով առաջարկում է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամություն տրամադրել:

«Ես կոչ եմ անում գլխավոր քարտուղարին մեր հայտը ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ հարգարժան անդամներին կողմ քվեարկել ՄԱԿ-ին մեր լիիրավ անդամակցությանը: Ես նաեւ կոչ եմ անում պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել, անեն դա»,- հայտարարել էր Աբասը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: