Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը հաստատել է դեկտեմբերի 4-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին կուսակցության դաշնային ցուցակը։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դարձել է այդ ցուցակի միակ առաջնորդը։ «Եդինայա Ռոսիան» հրաժարվել է մի քանի առաջնորդի առաջադրումից։

Ցուցակում ընդգրկված են առաջին փոխվարչապետեր Վիկտոր Զուբկովը եւ Իգոր Շուվալովը, փոխվարչապետեր Ալեքսանդր Ժուկովը, Դմիտրի Կոզակը, Իգոր Սեչինը, Վյաչեսլավ Վոլոդինը։