Լիբիայի ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ուժերը սեպտեմբերի 24-ին ներխուժել են Սիրտ քաղաք:
Քաղաքի փողոցներում շարունակվում է գնդակոծությունը, ապստամբների ուժերը քաղաքի հրապարակին են մոտեցնում տանկեր եւ հրետանային տեխնիկա, քաղաքի վրա պտտվում են ՆԱՏՕ-ի օդանավերը, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Միաժամանակ` Քադաֆիի մյուս հենակայանը` Բանի-Վալիդը, շարունակում է դիմադրություն ցույց տալ` չնայած ՆԱՏՕ-ի օդուժի գրոհին: Տեղի բժիշկների տվյալներով` քաղաքի համար մղվող մարտերում զոհվել է ԱԱԽ 30 մարտիկ, եւս 50-ը վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Քադաֆիի դուստրը` Աիշան իր ռադիոուղերձում հայտարարել էր, որ իր հայրը չի պատրաստվում լքել Լիբիան եւ պատրաստ է շարունակել պայքարը:


























