Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն առաջին անգամ ինքնաթիռը վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման համար Իրան է ուղարկել։ Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, որոշվել է Իրան ուղարկել Airbus A330-300 լայնաֆյուզելյաժային ինքնաթիռը, որտեղ դրա վերանորոգմամբ զբաղվելու են իրանական Mahan Air ավիափոխադրողի աշխատակիցները։
«Առաջին A330-ը Mahan Air-ին վերանորոգման ուղարկելու հիմնական խնդիրը ինքնաթիռի շասսիի հենակների սպասարկումն է», - նշում են ՌԲԿ-ի աղբյուրները:
«Աերոֆլոտ»-ը նշում է, որ Mahan Air-ն ունի անհրաժեշտ հավաստագրեր եւ նյութական բազա՝ Airbus A330-300 ինքնաթիռի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար։ Ռուսական ավիաընկերությունը վստահ է, որ իրանական պրովայդերը «կկատարի սպասարկումը բարձր որակով»։





























