Ինդոնեզիայի ափերին նավ է խորտակվել, որը տեղափոխում էր հարսանեկան արարողության մասնակիցներին: Ինդոնեզական Մադուրա կղզու ափերի մոտ զբոսանավի խորտակման հետեւանքով զոհվել է 13 մարդ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ 12 ուղեւորի հաջողվել է փրկվել:
Ամենայն հավանականությամբ, խորտակման պատճառը եղել են ուժեղ ալիքները, հաղորդում է ABC News-ը:



























