Գերմանացի ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, ով կրակել է Հռոմի Պապի թիկնապահների վրա Էրֆուրտում պատարագից առաջ:
Նա ոմն Դիրկ Զաուտերն է, ով, ըստ լրատվամիջոցների, կրակել է թիկնապահների վրա: Ոտքից թեթեւ վնասվածք է ստացել մի իրավապահ, թեեւ Bild պարբերականը նշում է, որ վիրավորներ չկան:
Տղամարդուն ձերբակալել են, նրա տունը խուզարկել են, դատախազությունը մեղադրում են նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փորձի մեջ: Հանցագործության քաղաքական դրդապատճառներն առայժմ չեն հաստատվում:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ի կողմից մատուցված պատարագի ժամանակ, Էրֆուրտում կրակոցներ են հնչել: Հռոմի Պապը իր առաջին պաշտոնական այցը հայրենիք սկսել է սեպտեմբերի 22-ին:



























