Եմենի մայրաքաղաք Սանայում բանակային ստորաբաժանումների կողմից ցուցարարների ճամբարի գնդակոծման արդյունքում զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորներինը` 112-ի, հաղորդում է AP գործակալությունը: Ավելի վաղ բժիշկները հաստատել էին 17 մարդու մահը:
Այսօր ցերեկը բանակային ստորաբաժանումները փորձել են ցուցարարներին քշել ճամբարից, որը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում եւ դարձել ընդդիմադիր շարժման էպիկենտրոնը:
Նախօրեին Եմենի իշխանությունները երկիր վերադարձած նախագահ Սալեհի անունից բոլոր կուսակցություններին եւ զինվորականներին կոչ էին արել դադարեցնել կրակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հուլիսի 3-ին Սալեհի վրա մահափորձ էր կատարվել, որի հետեւանքով նա սրտի շրջանում վիրավորվել էր: Մահափորձից հետո նա մեկնել էր բուժման Սաուդյան Արաբիա, որտեղից վերադարձել էր սեպտեմբերի 23-ին: Ընդդիմադիրները հայտարարել էին, որ Սալեհը չպիտի վերադառնա Եմեն:
Եմենում արդեն ութ ամիս է, ինչ բողոքի ակցաներ են անցկացվում` 33 տարի իշխանության ղեկին գտնվող Սալեհի հրաժարականի եւ քաղաքական բարեփոխումների անցկացման պահանջով:




























