Երկուշաբթի Բելգորոդի օդանավակայանի տարածքում անհայտ անօդաչու սարք է ընկել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտակարգ իրադրությունների ծառայության ներկայացուցիչը։

«Օրվա երկրորդ կեսին անօդաչու է ընկել՝ աննշան վնասելով օդանավակայանի պարիսպները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ միջադեպի հանգամանքները պարզում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։