Թուրքիայի Մալաթիա քաղաքում օրերս  դիարան է բացվել, որն ապահովված է շարժումն արձանագրող սարքերով:«Եթե մարդը, որին բժիշկը համարել է մեռած, ուշքի գա, ապա մենք պետք է օգտագործենք ցանկացած շանս», -պատասխանատուների խոսքերն է մեջբերել թուրքական Anatolia գործակալությունը:

Բացի այդ, խցերը պատրաստված են այնպես, որ դռներն ավտոմատ բացվում են, երբ ներսից դիպչում են: Ժամանակակից դիարանը նախատեսված է 36 ննջեցյալի համար:Նշվում է, որ նմանատիպ գաղափար իրականացվել էր նաեւ Ճապոնիայում: Ճապոնական Յոկոգամի քաղաքի մերձակայքում բացել էին ննջեցյալների համար  աշխարհում առաջին հյուրանոցը: Հյուրանոցը պատրաստ է պահել հանգուցյալներին, քանի դեռ հարազատները զբաղված են հուղարկավորության հարցերով: «Համարի» արժեքը օրական 150 դոլար է: