«Վիասատ սպորտի» մեկնաբան Դմիտրի Դոնսկին ուղիղ եթերում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին «կեղտ» է անվանել:
Դա տեղի է ունեցել այսպես. բեյսբոլի մրցաշարի ժամանակ մեկնաբանը որոշել է հետաքրքիր համամետություն գտնել մարզվող Ջաստին Վերլանդերի («Տրամպի Բեյի» խաղացողի) համար, ում ցույց էին տալիս օպերատորները, եւ ասել է բառացիորեն հետեւյալը.«Տրամպի»-ի մարզիչներն, ավելի շուտ, փորձում են բաց թողնել Վերլանդերին, ով 4 տարի առաջ համարվում էր լիգայի ամենալավ նորեկը: Նրա վիճակագրությունը գերազանց է. 24 հաղթանակ, հինգ պարտություն: Սակայն որքան էլ լավ լինի վիճակագրությունը, փաստը մնում է փաստ. Վերլանդերը ոչ մի նշանակլալի հաղթանշան չունի: Ինչպես ասում են` առանց թղթի դու կեղտ ես, իսկ թղթով` մարդ: Թուղթը դա մատի մատանին է: Համարյա ինչպես Անդրեյ Արշավինը: Նա հաղթել է Ռուսաստանի առաջնությունում, բայց երբեք չի հաղթել չեմպինների լիգայում: Այնպես որ Արշավինը միանշանակ կեղտ է: Վերը նշածիս իմաստով»,-ավարտել է Դմիտրի Դոնսկին, փոխանցում է NEWSru.com-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեկնաբան Դմիտրի Գուբերնիեւն էլ վերջերս անպարկեշտ արտահայտություն էր թույլ տվել Ռուսաստանի հավաքականի մեկ այլ անդամի` Վյաչեսլավ Մալաֆեեւի նկատմամբ, ինչի համար ղեկավարությունն ստիպված էր ներողություն խնդրել:
























