Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները ավիացիայի ոլորտում համագործակցության մասին հուշագրեր են ստորագրել, երեքշաբթի ISNA-ին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով երկկողմ հուշագրեր եւ համաձայնագրեր են ստորագրվել, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների օգտագործմանը՝ օդաչուների ուսուցման համար եւ ինքնաթիռների վերանորոգմանը եւ սպասարկման կենտրոններին», - գործակալությունը մեջբերում է Մոհամմադի-Բախշի խոսքը: