Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  եւ վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեղ գյուղի հատվածում հնչել են կրակոցներ. հայկական կողմից կա զոհ