Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է կրակոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով կան զոհեր եւ վիրավորներ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
Ադրբեջանը կրակ է բացել Տեղ գյուղի ուղղությամբ. հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. ՀԺ





























