Ինդոնեզական Ճավա կղզու Սոլո քաղաքի բողոքական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն չորս մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել: Ինչպես հայտնել են տեղական ոստիկանությունից, զոհվածներից մեկը մահապարտ-ահաբեկիչն է եղել, ով գործի է դրել պայթուցիկ սարքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու դիմաց, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:55-ին` հոգեւոր արարողությունից անմիջապես հետո:  Առայժմ ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության  պատասխանատվությունը:

Ինդոնեզիան համարվում է աշխարհի ամենախիտ բանակեցված մահմեդական երկիրը. բնակչության 88 % -ը, ավելի քան 230 մլն մարդ, իսլամ է դավանում,  քրիստանյա է  8,7 %-ը, որոնցից 5,7% -ը բողոքականներ են,  մոտ  3 % -ը` կաթոլիկներ: Այն աշխարհիկ պետություն է, եւ Սահմանադրությամբ երաշխավորվում է դավանանքի ազտության իրավունքը: