Վրաստանում Թբիլիսիի մերձակա Չոպորտի գյուղի մոտ միկրոավտոբուսի եւ «Կամազի» բախման արդյունքում հինգ մարդ է զոհվել:  Վրաստանի ՆԳՆ-ից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ զոհվածների թվում երեքամյա երեխա կա:

Բացի այդ, միկրոավտոբուսի եւս հինգ ուղեւոր ծանր վնասվածքներով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Վթարի պատճառները ճշտվում են: Պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:

Նշենք, որ սա Վրաստանում առաջին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը չէ: NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 26-ին Քութաիսիի ճանպարհին երկու միկրոավտոբուսների բախման արդյունքում տուժել էր Հայաստանի 11 քաղաքացի եւ մեկ տեղաբնակ: