Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը։
Մեր աղբյուրը հայտնում է, որ կրակոցներ են հնչել նաեւ Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, աշխատանքները՝ դադարեցվել։ Այս պահին համայնքի կանայք եւ երեխաները պատրաստվում են դուրս գալ Սոթքից։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ




























