Հարավային Կալիֆոռնիայի Չուլա Վիստա քաղաքից անհետացել է ամերիկյան կինոյի ամենանշանավոր չարագործներից մեկի` «Ծփիների փողոցի մղձավանջները» ֆիլմի մարդասպան Ֆրեդի Կրյուգերի արձանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեսախցիկներն արձանագրել են արձանի գողության տեսարանը:  Այն տարել են  դեռահասները:

Ամերիկյան մամուլն այդ առաջին հայացքից ոչ նշանակալի իրադարձությունն արդեն անվանել է «Երրորդ պողոտայի մղձավանջ»: Չնայած որ արձանի պատրաստումը խորհրդանշական գումար է կազմել` ընդամենը  375 դոլար, այն համարվում է քաղաքի այցեքարտերից մեկը եւ զբոսաշրջիկների ու այցելուների պակաս չուներ:

Ոստիկանությունը խոստացել է հնարավորինս շուտ գտնել գողացված Կրյուգերին եւ այն շուտափույթ վերադարձնել քաղաքին: