Ֆիլիպինների հարավում գտնվող Տալիպաո բնակավայրում ծովային հետեւակազորի  եւ իսլամիստ գրոհայինների բախման արդյունքում 14 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զինվորներն իրականացրել են նոր դպրոցի կառուցման վայրի պարեկությունը, երբ  նրանց վրա հարձակվել են մոտ 50 զինված իսլամիստներ: Արդյունքում սպանվել է  12  գորհային, զոհվել երկու զինծառայող, եւս վեցը վիրավորվել է: Բանակային ստորաբաժանմանը, այնուամենայնիվ, հաջողվել է ճնշել գրոհը:

Ստորաբաժանման հրամանատար Ռոմեո Տանալգոյի ենթադրությամբ, իսլամիստները պատկանել են  «Աբու Սայյաֆ»  խմբավորմանը, որը սերտորեն կապված է «Ալ Քաիդայի» հետ: