Անտիգուա եւ Բարբուդա պետությունը, որը Լատինական Ամերիկայի պետությունների ալյանսի եւ Կարիբյան ավազանի երկրներից է,  ճանաչել է Պաղեստինի անկախությունը, հաղորդում է kp.ru-ն:

Երկրի վարչապետ Բոլդուին Սփենսերը հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան սահմանը պետք է անցնի մինչեւ 1967թ. «Վեցնօրյա պատերազմը» եղած գծով:

«Երկու երկրների միջեւ սահմանները պետք է հիմնվեն  1967թ. սահմանագծերի վրա, միաժամանակ` կողմերին անհրաժեշտ է պայմանավորվել իրենց ձեռնտու տարածքների փոխանակման շուրջ` անվտանգ սահման ստեղծելու համար, որը կճանաչեն թե պաղեստինցիները, թե իսրայելցիները»,-ասել է Սփենսերը, հաղորդում է Dominicana News-ը:

Հիշեցնենք, որ Պաղեստինը պաշտոնապես ՄԱԿ-ին հայտ է ներկայացրել կառույցի լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այն կքննարկի սեպտեմբերի 26-ին: