Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր:

NEWS.am-ին նրա ընկեր, հաղորդավար Էրիկ Անթառանյանը պատմեց, որ Մկրտիչի հետ ծանոթացել է 2018 թվականին` «Հատուկ ջոկատ» նախագծի շրջանակներում.

«Մկրտիչը մեր բանակի 10 լավագույն ինստրուկտորներից էր: Ռազմական գործի մեծ վարպետ էր: Նա  գիտեր ոչ միայն ռազմական գործը, այլ նաև գլոբալ աշխարհաքաղաքական վերլուծություներ էր անում, սովորում էր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:  44-օրյային նա իր ընկերոջը մարմինը հանել էր մարտի դաշտից»:

33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին  Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

340770994_1902219396778501_1297482524634111394_n.jpg (143 KB)

51538294_787635591601147_2798489141182988288_n.jpg (150 KB)