Ռազմածովային ուժերի զինանոցի հզոր պայթյունից հետո Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին պատված է սեւ, թանձր ծխով:  Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան ծայրամասում սեպտեմբերի 24 -ին, հաղորդում է «Սինխուա»  գործակալությունը:

Քաղաքի պայթյունից տուժած հատված հնարավոր է հասնել միայն  հատուկ տրանսպորտով: Տրիպոլիի փողոցներում Ազգային անցումային խորհրդի  անվտանգության ծառայության ուժերն անցակետեր են տեղադրել:

Պայթյունի պատճառը, ինչպես նաեւ տուժածների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում: