Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Բարսելոնան 5:0 հաշվով հաղթեց Աթլետիկոյին: Երեք գոլի հեղինակ դարձավ Մեսին: Ռեալը 6:2 հաշվով պարտության մատնեց Ռայո Վալյեկանոյին: Այս խաղում էլ երեք գնդակ խփեց Ռոնալդուն, երկուսը` 11 մետրանոցից:
Սեւիլիան նվազագույն հաշվով հաղթեց Վալենսիային, Աթլետիկ – Վիլյառեալ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բետիսը, որը մեկնարկային չորս խաղերում միայն հաղթանակ է տարել եւ այսօր, սեպտեմբերի 25-ին կանցկացնի 5-րդ հանդիպումը: 5-ական հանդիպում անցկացրած Բարսելոնան ու Սեւիլիան ունեն 11-ական միավոր, Ռեալն ու Վալենսիան` 10-ական միավոր:




























